Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Վերադարձ լինելու է

Վերադարձ լինելու է
02.10.2025 | 11:11

Նիկոլը նորից զառանցեց։

Դեղ չկա՞, որ այդ մարդուն ուշքի բերի, սթափեցնի, ջերմությունն իջեցնի։

Այ մարդ, քեզ ո՞ր արցախցին է մանդատ տվել խոսես իր փոխարեն։

Քեզ ո՞ր արցախցին է ընտրել իրեն ղեկավար։

Այ ինքնակոչ, մի ժամանակ խելքդ տեղն էր։ Ասում էիր, արցախցիներն ինձ չեն ընտրել, ես իրավունք չունեմ խառնվելու նրանց կյանքին։ Հետո ի՞նչ եղավ։ Հետո, որտեղի՞ց ստացար մանդատ, որ մի ողջ ժողովուրդ պոկեցիր իրենց արմատներից, տուն ու տեղից, բերեցիր լցրիր այստեղ ու թուրքին շնորհավորեցիր` Արցախը հետ վերցնելու համար։ Մանդատի անունը միլիարդավոր դոլլար է՞ր։

Հիմա էլ ոչ ավել, ոչ պակաս հայտարարում ես.

«Վերադարձ չի լինելու, դա կվտանգի Հայաստանի պետականությանը։ Արցախցիները պետք է ապրեն Հայաստանում, որպես Հայաստանի քաղաքացի»։

Լսիր, դու չե՞ս վախենում պատմության դատաստանից, էլ չեմ ասում մեր ժողովրդական դատաստանից։

Դու քոռ աչքերդ բացած հայկական երկիր ես տալիս թուրքի՞ն, միլիարդանոց դրախտ, արցախցուն էլ ողորմելի 3 միլիոն դրամ, թե տուն առ, ապրի՞ր։

Այ թուրքից բեթար, ականջներդ լավ բաց ու լսի՛ր։

ՎԵՐԱԴԱՐՁ լինելու է, մենք գնալու ենք։ Թուրքին ինչ խոստացել ես` հետ ես ուտելու։

Արցախը նորից հայկական է դառնալու, բայց առանց քեզ ու քո ՔՊ-ի։

Քո դավաճանական խունտան թաղվելու է առհավետ։ Մի հսկա ռետին է պետք ազգի ամոթալի էջը ջնջելու համար, որ ապագա սերունդները չիմանան այս խայտառակության մասին։

Մենք` արցախցիներս, պատրաստ ենք դիմել յուրաքանչյուր երկրի, բացի թուրքական, որը պատրաստ կլինի մեզ օգնելու և վերադարձնելու մեր երկիրը։

Ւսկ դու, ոնց որ քարը գլորեցիր ձորը, այնպես էլ հանիր։

Արցախցին ապրելու է հայ Արցախում։

Այ դու՞ որտեղ ես ապրելու, այդ մեկը կասեմ։

Միայն դժոխքում։ Ազգի դավաճանի տեղն այնտեղ է` կրակի մեջ։

Ասում է ՎԵՐԱԴԱՐՁԸ անիրական է։ Համբերիր, կտեսնես, որ քո «իրական» Հայաստանում ամեն ինչ իրականություն է դառնում, նիկո'լ։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 7032

Մեկնաբանություններ